Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am

Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am

Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից: Propionibacterium-ի թվի ավելացումը նպաստում է մաշկի վիճակի բարելավմանը և հիվանդության անհետացմանը: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է Scientific Reports պարբերականում:

Գիտնականները կատարած հետազոտության արդյունքում պարզել են, որ մաշկային հիվանդության հիմնական գործոնը ոչ թե սնկերն են, այլ մանրէների հարաբերակցությունը:

Մարդու գլխի մաշկի վրա ապրող մանրէներից ամենատարածվածներն են Propionibacterium-ը և Staphylococcus-ը:

 

Առողջ մարդկանց մոտ գերակշռում է Propionibacterium-ը, որը մյուս միկրոօրգանիզմների մեջ կազմում է 71%, Staphylococcus-ը կազմում է 26%: Սակայն թեփ ունեցող մարդկանց մոտ Staphylococcus-ի բաժինն աճում է մինչև 44%:

Դրանից հետևում է, որ Propionibacterium-ի համար լավ միջավայր ստեղծելով կարելի է բուժել գլխի մաշկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hair-luxury.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ